Բարսելոնան 10 ֆուտբոլիստներով պարտվեց Մոնակոյին 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» «Լուի II» ստադիոնում մրցեց «Մոնակոյի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի սկիզբ ունեցավ, քանի որ 11-րդ րոպեին «բլաուգրանան» մնաց 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան։
Մոնեգասկյան ակումբը շատ արագ օգտվեց քանակական առավելությունից և 16-րդ րոպեին Մանես Ակլիուշի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։
Հյուրերը նույնիսկ 10 ֆուտբոլիստներով 28-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Լամին Յամալը։
«Մոնակոն» հանդիպման մնացած ժամանակահտվածում ուներ խաղային լուրջ առավելուն և 71-րդ րոպեին կարողացավ, ի վերջո, խփեց հաղթական գոլը. հերոսացավ փոխարինման դուրս եկած 18-ամյա հարձակվող Ջորջ Իլենիխենան։
Խաղավերջում էլ «Մոնակոն» ավելի մոտ էր երրորդ գոլը խփելուն, քան Հանսի Ֆլիկի թիմը պարտությունից խուսափելուն։
Այսպիսով, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանն սկսեց պարտությամբ, իսկ «Մոնակոն» 3 միավորով 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լամին Յամալ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանես Ակլիուշ, Մոնակո, Չեմպիոնների-լիգա