«Բարսան» ուշքի է գալիս «Էլ Կլասիկոյում» կրած պարտությունից` հաղթելով «Էլչեին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Յամալը, Ֆերան Տորեսն ու Մարկուս Ռեշֆորդը։ Հյուրերից աչքի ընկավ Ռաֆա Միրը։
«Բլաուգրանան» առաջին հաղթանակը տարավ նախորդ տուրում «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից (1:2) հետո` 25 միավորով վերադառնալով երկրորդ տեղ։ «Էլչեն» 14 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am