ԿԼ. Բարսեղյանի, Բիչախչյանի, Բաբայանի թիմերը դուրս եկան որակավորման երրորդ փուլ🎥
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։
Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։
Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։
Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն պատասխան խաղում «Արիսը», ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, կարողացավ հետ բերել կորցրածը և խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ ուղարկեց ղազախակ ակումբի դարպասը։
Նախ 36-րդ րոպեին Դիմիտրիոս Մանոսը բացեց խաղի հաշիվը, ապա 78-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Սաշան կրկնապատկեց այն։
Հատկանշական է, որ հունական ակումբը երկու գոլն էլ խփեց անկյունայինի խաղարկումից հետո։
Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում էլ «Արիսն» ուներ առավելություն, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խփել երրորդ գնդակը, ինչի համար էլ պատժվեց։
Երբ թվում էր` հանդիպումն ավարտվելու է 2:0 հաշվով և տեղափոխվելու է 11-մետրանոց հարվածաշար, 120+1-րդ րոպեին Պեդրու Էուժենիուի տուգանայինից կատարած փոխանցումից հետո «Աստանայի» նորեկ, կենտրոնական պաշտպան Էնեո Բիթրին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2:1։
Այս հաշիվն արդեն ձեռնտու էր «Աստանային», որն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց ԿԼ-ի որակավորման երրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Նոյաին» դուրս թողած ֆինլանդական «ԿուՊՍ»-ի դեմ։
Հավելենք, որ «Աստանայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվել է 79-րդ րոպեին, իսկ 37-րդ րոպեին տեղին քարտ է ստացել։
Լատվիան ներկայացնող «Ռիգան», հավասար պայքարում ընթացած խաղում, հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է մակեդոնական «Շկենդիային»։
Հանդկպման միակ գոլը 52-րդ րոպեին խփել է Միքայել Սոյսալոն։
«Ռիգան» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 3:0 հաշվով, իսկ որակավորման երրորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «հիբերնիանսի» դեմ։
Նշենք, որ լատվիական ակումբի կազմում «Շկենդիայի» դեմ հանդիպմանը մասնակցել է նաև Էդգար Բաբայանը, ով փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին։
Վահան Բիչախչյանի «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցել է Կիպրոսը ներկայացնող «Ապոլոնի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Ժիլինան» հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական հաջող մեկնարկեց կիպրական ակումբի համար, քանի որ արդեն 13-րդ րոպեին Իսրայել Կոլը բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «Ժիլինան» տիրեց նախաձեռնությանը ու 27-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Յան Բերնատը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 51-րդ րոպեին, լիբանանցի բարձակվող Բասել Ժրադին կրկին առաջ մղեց «Ապոլոնին»։
Հանդիպման 61-րդ րոպեին Սլովակիան ներկայացնող ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ Վահան Բիչախչյանը, ում փոխանցումից հոտո 79-րդ րոպեին Տաոֆիք Ջիբրիլը դրեց այս հանդիպման վերջակետը` 2:2։
«Ժիլինան» ընդհանուր դիմակայությունում հաղթեղ 5:3 հաշվով և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում, որի շրջանակում կմրցի ղազախական «Տոբոլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ապոլոն Լիմասոլ, Աստանա, Արիս, Էդգար Բաբայան, Ժիլինա, Կոնֆերենցիաների լիգա, ԿուՊՍ, Հիբերնիան, Շկենդիա, Ռիգա, Վահան Բիչախչյան, Տիգրան-Բարսեղյան, Տոբոլ