Բարսելոնան պատրաստվում է ձեռք բերել Լայպցիգի երիտասարդ պաշտպանին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, երեկ «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է լուրջ միջոցներ ձեռնարկել պաշտպանությունն ուժեղացնելու համար, քանի որ դժգոհ է Սամուել Ումտիտիի գործողություններից։
Ըստ աղբյուրի՝ ակումբը սկսել է լրջորեն հետաքրքրվել «Լայպցիգի» 21-ամյա կետնրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով։ Նշվում է նաև, որ պաշտպանը սկսել է հանդիսանալ «Բարսելոնայի»՝ հունվարյան տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 53 միլիոն եվրո:
Սակայն, «կատպանռնագույնները» պաշտպանին ձեռք բերելու համար ստիպված կլինեն պայքարել «Արսենալի» դեմ։
# Բարսելոնա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Լա-լիգա, Լայպցիգ