Բարսելոնան պատրաստ է պայմանագիր կնքել Արսենալի ֆուտբոլիստի հետ
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել կիսապաշտպանությունը։
Diario Sport-ը գրում է, որ «բլաուգրանան» մտադիր է պայմանագիր առաջարակել «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոյին։
Իտալիան ներկայացնող բրազիլացի ֆուտբոլիստի ու «զինագործների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը դեռ բանակցություններ չեն սկսել։
32-ամյա ֆուտբոլիստի խաղաոճը դուր է գալիս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուին։ Կատալոնական ակումբը դեռ ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով շեշտը դնելու է ազատ գործակալների հետ պայմանագրեր կնքելու վրա։
Դրան զուգահեռ, Ժորժինիոյի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստի համար առաջնային նպատակը «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգումն է։
Ժորժինիոն 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Դեկու, Ժորժինիո, տրանսֆերներ