Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Ռաֆինյայի հետ
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 25-ամյա կիսապաշտպանի հետ։
Այդուհանդերձ, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «բլաուգրանան» պետք է դեռևս բանակցի նաև «Լիդսի» ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ «Լիդսն» իր ֆուտբոլիստին պատրաստ է վաճառել 50 մլն եվրոյի դիմաց։
Հաղորդվում է, որ Ռաֆինյան պատրաստ է ճնշում գործադրել յորքշիրյան ակումբի ղեկավարության վրա, որպեսզի վաճառեն իրեն «Բարսելոնային»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» արդեն մի քանի շաբաթ է բավական հաջող բանակցություններ է վարում Ռաֆինյայի գործակալ Դեկուի հետ, ով կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ է եղել, որի կազմում հանդես է եկել 2004-2008 թթ.։
Հավելենք, որ Ռաֆինյան «Լիդսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեկու, Լիդս, Ռաֆինյա-Լիդս, տրանսֆերներ