«Բարսելոնան» շատ մոտ է Վիտոր Ռոկեի տրանսֆերը վաճառելուն
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք և կտեղափոխվի «Պալմեյրաս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ և գործարքի համար կվճարի 25 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը Ռոկեի տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից նաև մասնաբաժին կունենա։
«Պալմեյրասն» այժմ պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի հասցնի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը գրանցի Ռոկեի գործարքը։ Բրազիլիայում թույլատրված է տրանսֆերներ իրականացնել մինչև փետրվարի 28-ը` 23:59-ն։
Երիտասարդ հարձակվողը նախորդ տարվա օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս «Բետիսում»։ «Բարսելոնան» կխղզի անդալուզյան ակումբի հետ գործող վարձակալական պայմանագիրը։ Ռոկեի` «Պալմեյրաս» տեղափոխությունը չխոչընդոտելու համար «Բետիսը» փոխհատուցում։ կստանա։
Ռոկեն «Բետիսում» 33 խաղում 7 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։ Նա 2024 թ. հունվարին էր 30 միլիոն եվրոյով բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում մասնակցել է 16 հանդիպման, 2 անգամ աչքի ընկել դարպասի գրավմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Պարանաենսե, Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա, Պալմեյրաս, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո