Բարսան խուսափեց խոշոր անակնկալից՝ բեկելով հանդիպման ընթացքը🎥
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի 1/8 եզրափակչի հերթական դիմակայության շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ՝ բախվելով լուրջ դիմադրության։
Ռոնալդ Կումանի սաները բավական երկար ժամանակ տիրում էին նախաձեռնությանը, ունեին առավելություն, շատ էի տիրում գնդակին, սակայն չէր հաջողվում բացել խաղի հաշիվը, իսկ 63-րդ րոպեին այն, ինչ չկարողացան անել հանդիպման հյուրերը, արեցին «Ռայոյի» տղաները՝ բացելով խաղի հաշիվը․ աչքի ընկավ Ֆրան Գարսիան։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «կապտանռնագույններն» ուշքի եկան և 70-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ երկխաղյա որակազրկումից հետո մեկնարկային կազմ վերադարձած Լեո Մեսսին։
81-րդ րոպեին արդեն հանդիպման հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Փոխարինման դուրս եկած Ժորդի Ալբան օգնեց աչքի ընկնել Ֆրենկի դե Յոնգին։
Հանդիպման վերջնամասում «Բարսային» հաջողվեց հանգստացնել խաղը՝ մոտեցնելով այն հաղթական ավարտին։
Այսպիսով, «Բարսելոնան» կարողացավ արագ բեկել խաղի ընթացքը՝ տանելով կամային հաղթանակ։ Կատալոնական ակումբը պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում։
# Copa del Rey, Բարսելոնա, Լեո Մեսսի, Ռայո Վալեկանո, Ռոնալդ Կուման, Ֆրան Գարսիա, Ֆրենկի-դե-Յոնգ