Բարսելոնան մտադիր է վարձակալել Արսենալի պաշտպանին
«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, եթե կատոլանական ակումբին հաջողվի վաճառել Նելսոն Սեմեդուի տրանսֆերը, ապա նարնք կփորձեն լոնդոնյան ակումբից վարձակալել Բելերինին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում նաև 25-ամյա իսպանացի պաշտպանի մշտական տեղափոխությունը հարազատ ակումբ։
Հեկտոր Բելերինը «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, որտեղ անցկացրել է 2003-2011 թվականներին, ինչից հետո ընդամենը 500 հազար եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 206 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Բարսելոնա, Հեկտոր Բելերին, Նելսոն Սեմեդու, տրանսֆերներ