Բարսելոնան մինչ օրս աշխատավարձ է վճարում Մեսսիին
«Բարսելոնան» մինչ օրս Լեո Մեսսիին աշխատավարձ է վճարում։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան.
«Ակումբի նախորդ ղեկավարությունը դեռ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աշխատավարձի ուշ վճարման հարցում համաձայնության է հասել Մեսսիի հետ։ Վճարումներն ավարտվելու են 2025 թվականին, որոնք անխտիր կատարում ենք։
Այդ վճարումները նույնպես ներառված են ակումբի աշխատավարձի ընդհանուր բյուջեում, սակայն այն կարող է ներկայացվել այլ ձևով։
Այժմ այդ ամենը չի ազդում Լա լիգայի ֆինանսական fair play-ի կանոնների վրա, ինչը չի կարող չուրախացնել»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «բլաուգրանայի» շարքերը լքել է դեռևս 2021 թ. ամռանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, կորոնավիրուս