«Բարսելոնան» մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Ռայո Վալեկանոյի» հետ 🎥
Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ռայո Վալեկանոյի» հետ։
Կատալոնական ակումբից 40-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Լամին Յամալը, որին մրցակիցը 67-րդ րոպեին պատասխանեց Ֆրան Պերեսի դիպուկ հարվածով։
Խփած գոլից հետո էլ «Ռայոյի» ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, բայց հանդիպման հերոսը «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան էր` կատարելով 6 սեյվ։
«Բարսելոնան» նոր մրցաշրջանում առաջին անգամ չհաղթեց ու 7 միավորով 4-րդն է։ «Ռայո Վալեկանոն» 4 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am