«Բարսելոնան» հրաժարվել է Նիկո Վիլիամսի տրանսֆերից
«Բարսելոնան» հրաժարվել է Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսի տրանսֆերը գնելու գաղափարից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Նախորդ ամռանը մենք ցանկանում էինք ձեռք բերել Նիկոյին ու Դանի Օլմոյին, բայց այժմ մենք այլ խաղացողների ենք հետևում»,- ասել է «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ավարտից հետո կատալոնական ակումբը «Ատլետիկի» հետ բանակցում էր Վիլիամսի տրանսֆերի հարցում, բայց գործարքը չկայացավ։ «Բարսելոնան» նախորդ տարվա օգոստոսին 55 միլիոն եվրոյով գերմանական «Լայպցիգից» ձեռք բերեց Դանի Օլմոյին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Նիկո Վիլիամս, տրանսֆերներ