Բարսելոնան կենտրոնական պաշտպանների շորթ-լիստ է կազմել, որոնց ցանկանում է ձեռք բերել
«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը։
Ինչպես գրում է Sport.es-ը, «բլաուգրանասի» ղեկավարությունը դիտարկում է էժան տարբերակներ․ բացառված չէ նաև որևէ խաղացողի վարձակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզշական շտաբը այդ դիրքի համար շորթ-լիստ է կազմել, որում ընգրկվել են Անտոնիո Ռյուդիգերը («Չելսի»), Ժոել Մատիպը («Լիվերպուլ»), Շկոդրան Մուստաֆին («Արսենալ»), Ֆեդերիկո Ֆասիոն («Ռոմա»), Մատեո Մուսակիոն («Միլան»), ինչպես նաև «Ֆիորենտինայի» պաշտպան Գերման Պեցիելան:
Բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, կատալոնական ակումբը հույսը չի կորցրել, որ կկարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարիսային։
# Անտոնիո Ռյուդիգեր, Արսենալ, Բարսելոնա, Գերման Պեցիելա, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Մատեո Մուսակիո, Միլան, Շկոդրան Մուստաֆի, Չելսի, Ռոմա, Ռոման Աբրամովիչ, Ֆեդերիկո Ֆասիո, Ֆիորենտինա