Բարսելոնան առաջիկա օրերին կներկայացնի երկու նոր ֆուտբոլիստների
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենը կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։
Երկու ֆուտբոլիստներն էլ սույն թվականի հուլիսի 1-ից հետո դարձել են ազատ գործակալ ու արդեն տևական ժամանակ է համաձայնեցրել են կատալոնական ակումբի շարքերը համալրելու բոլոր մանրամասները։
L’Esportiu de Catalunya-ի տեղեկություններով, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ նորեկներին ակումբը կներկայացնի հուլիսի 6-7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Միլան, Չելսի, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե