Բարսելոնան ապահովագրել է իրեն` Օբամեյանգի պայմանագրում ներառելով հատուկ կետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարեց «Արսենալի» նախկին հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի մասին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, սակայն այն հատուկ կետ ունի։
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը 2023 թ. հունիսի 30-ին կարող են երկկողմ համաձայնության խզել գործող պայմանագիրը։
Այդ կերպ «կապտանռնագույնները» ցանկանում են ապահովագրել իրենց` խուսափելու համար Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված և նմանատիպ այլ իրավիճակներից։
Հավելենք, որ Օբամեյանգի պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 100 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգը «Բարսելոնայում» շաբաթական վաստակելու է ընդամենը 5 հազ. եվրո աշխատավարձ, որը, սակայն, հաջորդ մրցաշրջանից սկսած, էականորեն կբարելավվի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ