Բարսելոնայի ու Տորեսի միջև կնքված պայմանագրում կա հատուկ կետ, որից կարող է օգտվել Սիթին
Հայտնի է դարձել «Բարսելոնայի» ու Ֆերրան Տորեսի միջև կնքված պայմանագրի մանրամասները։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Սիթիին» հաջողվել է հատուկ կետ ներառել «Բարսելոնայի» ու Տորեսի միջև կնքված պայմանագրում։
Աղբյուրի փոխանցմամբ` եթե կատալոնական ակումբը հետագայում Տորեսի գնման վերաբերյալ որևէ առաջարկ ստանա, «քաղաքաբնակները» կարող են կրկնել այն ու հետ գնել իսպանացի ֆուտբոլիստին, այդուհանդերձ վերջնական խոսքը լինելու է Տորեսինը, և նա է որոշելու, թե որ ակումբի կազմում շարունակի կարիրերան։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» վճարելու է 55+10 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆերրան Տոռես