Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստներ ուրախ են, որ Գրիզմանը հեռացել է ակումբից
Անտուան Գրիզմանի` «Բարսելոնայից» հեռանալու փաստն ուրախացրել է ակումբի մի շարք ֆուտբոլիստների։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մի շարք ֆուտբոլիստներ ֆրանսիացի հարձակվողին չէին համարում թիմի մի մասնիկը, այդ պատճառով էլ գոհ են մնացել նրա` «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխությունից։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի հանդերձարանում Գրիզմանն այնքան էլ ընդունված չէր` կապված 2018 թ. նկարանված La Decision վավերագրական ֆիլմի հետ, որտեղ 30-ամյա ֆուտբոլիստը հրապարակային մերժում է «Բարսելոնայի» առաջարկը և որոշում է մնալ «Ատլետիկոյում»։
Ամեն դեպքում, Գրիզմանը 2019 թվականին 120 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա», սակայն նա ակումբում իրեն չէր զգում նույնքան պաշտպանված ու սիրված, որքան «Ատլետիկոյում»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վերադարձավ «Ատլետիկո Մադրիդ», որի կազմում արդեն հանդես էր եկել 2014-19 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, տրանսֆերներ