ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել Մբապեին, որպեսզի կարողանա գնել Մեսսիին

ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել Մբապեին, որպեսզի կարողանա գնել Մեսսիին

15/02/2021 - 12:38

Ինչպես տեղեկացնում է L’Equipe պարբերականը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին գնելու կամ նրա հետ պայմանագիր կնքելու դեպքում ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել Կիլիան Մբապեին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբ տեղափոխության դեպքում Մեսսին կստանա առավել քան 40 մլն եվրո աշխատավարձ։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում ՊԱԺ-ի ղեկավարությունը ստիպված կլնի հրաժարվել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկի ծառայություններից, որպեսզի կարողանա բավարարել արգենտինացու ֆինանսական պահանջները։

Հաղորդվում է նաև, ար ֆրանսիական ակումբի հարձակվող Նեյմարը հաճախակի կապի մեջ է լինում Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան մրցաշրջանի ավարտից հետո նույնպես տեղափոխվել ՊՍԺ։

Հայտնի է, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին» որի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիանալի հարաբերություններ ունի 33-ամյա ֆուտբոլիստի հետ։

Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի երեսունը, որից հետո ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով անվճար կարող է տեղափոխվել այլ ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում Լեո Մեսսին մասնակցել է 28 հանդիպման, դարձել 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023