Բարսելոնայի 20-ամյա հարձակվողի հիասքանչ գոլը Ռեալի դեմ խաղում🎥
«Բարսելոնան» ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում կայացած ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
«Բլաուգրանայի» կազմից 85-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով գոլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Ֆերմին Լոպեսը` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։
Հատկանշական է, որ րոպեներ անց էլ Լոպեսն օգնեց աչքի ընկնել Ֆերրան Տորեսին, ով ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Հավելենք, որ Ֆերմին Մարինը «Բարսելոնայի» սան է, ով 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Իսպանիայի նշանակությամբ երրորդ դիվիզիոնում` Սեգունդա Բ-ում հանդես եկող «Լինարեսի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 40 հանդիպում, խփել 12 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, ընկերական-հանդիպումներ, Ռեալ Մադրիդ, Ֆերմին Լոպես