Բարսելոնայում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել
Խավիի` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ակումբում շարունակումվում են կադրային փոփոխությունները։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» թույլ է տվել զբաղեցրած պաշտոնից հեռանալ ակումբի տեխնիկական քարտուղար Ռոման Պլանեսին։
Հատկանշական է, որ, ըստ Sport.es-ի տեղեկությունների, 54-ամյա ֆունցկիոները հեռանալու որոշումը կապված է Խավիի «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ նշանակվելու հետ։
Նշենք, որ Պլանեսը վերջերս էր նոր` 2 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։
Այժմ դեռևս չի հաղորդվում, թե ով է զբաղեցրած պաշտոնում փոխարինելու Պլանեսին։
Հիշեցնենք, որ վերջերս էլ Խավիի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել էին կատալոնական ակումբի գլխավոր ֆիզիոթերապևտն ու ֆիզպատրաստության մարզիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Ռամոն Պլենես, Ֆաբրիցո Ռոմանո