Բարսելոնայի երկրպագուները վիրավորական վանկարկումներ են հնչեցրել ՊՍԺ-ի հասցեին Խավիի ներկայացման ժամանակ🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 8-ին «Բարսելոնան» ներկայացրել է Խավիին` որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Նոու Կամպ» մարզադաշտում այդ միջոցառումը դիտելու համար ներկա են եղել 9422 երկրպագուներ, ովքեր սկսել են Խավիի անունը վանկարկել, երբ իսպանացի մասնագետը դուրս է եկել դաշտ։
Այնուհետև, երկրպագուները սկսել են վիրավորական վանկարկումներ հնչեցնել ՊՍԺ-ի հասցեին` բացականչելով «Puta PSG», որը եթե բառացի թարգամենք իսպաներենից, նշանակում է «ՊՍԺ-ն պոռնիկ է»։
Հավելենք, որ «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջև լարված հարաբերություններ ձևավորվել են դեռևս Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության 1/8 եզրափակիչի հայտնի պատասխան խաղից հետո, երբ կատալոնական ակումբն իրագործեց հանրահայտ remontada-ն` comeback-ը` դիմակայության առաջին խաղում 0:4 հաշվով պարտբելուց հետո հաղթելով 6:1 հաշվով։
Դրան են գումարվել նաև 2017 թ. Նեյմարի` 222 մլն եվրոյի դիմաց ու 2021 թ. Լեո Մեսսիի անվճար տրանսֆերները փարիզյան ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խավի, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ