«Բարսան» նորից հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Մալյորկային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալն ու Մարկ Բերնալը։ 18-ամյա կիսապաշտպանը «բլաուգրանայի» գլխավոր թիմում խփեց կարիերայի առաջին գոլը։
Կատալոնական ակումբը 58 միավորով առաջին տեղում է, «Մալյորկան»` 24 միավորով 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml