Բարսան Գրանադայի դեմ խաղում անչափ շատ «կրոս» է արել դեպի մրցակցի տուգանային հրապարակ
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այդ խաղում կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն անչափ շատ «կրոս»` բարձր փոխանցում են կատարել դեպի մրցակցի տուգանային հրապարակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «բլաուգրանասը» կատարել է 54 «կրոս»։
Հատկանշական է, որ վերջին 16 տարում «Բարսելոնան» միայն մեկ անգամ է նման ցուցանիշ գրանցել, երբ 2016 թ. նոյեմբերին «Մալագայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ կատարել է 55 «կրոս»։
Նշենք, որ «Բարսելոնան» հենց կատարված բարձր փոխանցումից հետո էլ խփեց պատասխան գնդակը, երբ 90-րդ րոպեին աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Ռոնալդ Արաուխո