Բարսայի պաշտպանը շուտով կտեղափոխվի ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ
«Բարսելոնայի» եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոն կարիերան կշարունակի «Լիդսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 24-ամյա պաշտպանը Յորքշիրը ներկայացնող ակումբի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը նոր ակուբի կազմում լինելու է տարեկան 2 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցամբ` կատալոնական ակումբը համաձայնել է ֆուտբոլիստին վաճառել 15 մլն եվրո` կանաչ լույս վառելով գործարքի համար։
Գործարքը կայացած է, որի մասին կհայտարարվի շատ շուտով։
Հիշեցնենք, որ Խունիոր Ֆիրպոն «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը։ Այդ ժամանակ կատալոնական ակումբը նրա տրանսֆերի դիմաց «Բետիսին» վճարել է 18 մլն եվրո։
Դոմինիկյան ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստը մինչ այս պահը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 41 հանդիպման` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Լիդս, Խունիոր Ֆիրպո, տրանսֆերներ