Բավարիան փոխարինող է գտել Նոյերի համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ԱԱ-2022-ից հետո դահուկ քշելու ժամանակ կոտրել է ոտքը, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այդուհանդերձ, ըստ Bayern & Gernany-ն, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ 36-ամյա դարպասապահի վնասվածքը սպասածից ավելի լուրջ է, և նա չի հասցնի նշված ժամկետում ապաքինվել։
Ստեղծված իրավիճակում «Բավարիան» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ, առաջին հերթին, ակումբը ցանկանում է պայքարել բոլոր տիտղոսների համար։
Բացի դրանից, Յուլիան Նագելսմանի գլխավորած մարզչական շտաբն սկսել է թերահավորեն մոտենալ, որ 36-ամյա դարպասապահը ստացած վնասվածքից հետո կկարողանա վերադառնալ նախկին խաղամակարդակին։
Ըստ Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությունների` Նոյերին փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասապահ Յան Զոմերն է։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» շվեյցարացի դարպասապահի տրանսֆերի դիմաց գլադբախյան ակումբին առաջարկել է 8+1 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։
Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ երկու ակումբների միջև բանակցություններն առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակվելու են, քանի որ Յուլիան Նագելսմանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ նոր դարպասապահ ունենալ թիմի կազմում։
Հավելենք, որ Յան Զոմերը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 335 խաղում դարպասը 90 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Մանուել Նոյեր, Յան Զոմեր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո