Բավարիան վերջնականապես խայտառակեց Բարսելոնային🎥
Օգոստոսի 14-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երրորդ քառորդ եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Բարսելոնան» և «Բավարիան»։
Մյունխենյան ակումբը ողջ մրցաշրջանի ընթացքում անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում, ինչն էլ շարունակվեց նաև «Բարսելոնայի» դեմ խաղում։
«Բավարիայի» ֆուտբոլիսնտերը շատ արագ բացեցին խաղի հաշիվը։ 4-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու կատարած փոխանցումից հետո 11 մետրանոց նշակետի մոտակայքից աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը։
Կատալոնական ակումբն անչափ արագ հավասարեցերց հաշիվը։ 7-րդ րոպեին Կլեման Լանգլեն երկար փոխանցումով գտավ Ժորդի Ալբային, ով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փորձեց փոխանցումով հարվածային դիրք բերել Լուիս Սուարեսին, սակայն Դավիդ Ալաբան պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Այդ բաց թողած գոլը կարծես թե ավելի բարկացրեց Հանսի Ֆլիկի սաներին, ինչից նրանք միացրին շարժիչները՝ անդադար դիմելով պրեսինգի։ Դրա շնորհիվ «Բավարիայի» ֆուտբոլիստները ամեն անգամ կասեցնում էին «Բարսայի» գրեթե բոլոր գրոհները և կարողացան ևս 3 անգամ գրավել Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։ 22-31-րդ րոպեներին աչքի ընկան Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին, ինչպես նաև այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը։
Դրանից հետո մյունխենյան ակումբը համեմատաբար հանգստացավ և կողմերն ընդմիջման գնացին 1։4 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեն, «Բարսելոնան» մեկ գնդակ հետ բերեց։ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը շրջանցեց մրցակցի պաշտպաններից մեկին, դուրս եկավ հարվածային դիրք՝ գրավելով Մանու Նոյերի դարպասը։
Շատ չանցած՝ 63-րդ րոպեին, մյունխենյան ակումբի աջ պաշտպան Ալֆոնսո Դևիսն իր եզրում ֆանտաստիկ անցում ձեռնարկեց, ճանապարհին շրջանցեց մի շարք պաշտպանների, մտավ տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Յոզուա Կիմիխին, ով էլ հաշիվը դարձրեց 2։5։
Մինչև խաղավարտ Հանսի Ֆլիկի թիմը էլ ավելի կազմաքանդ արեց «Բարսելոնային»՝ երեք անգամ ևս գրավելով մրցակցի դարպասը։ Խավարտին մոտ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ փոխարինման դուրս եկավ Ֆիլիպե Կոուտինիոն դարձավ դուբլի հեղինակ, ով գոլերը խփեց իր ներկայիս թիմի դարպասը։
Այսպիսով, «Բավարիան» անհավանական ֆուտբոլ ցուցադրեց՝ վերջնականապես խայտառակելով «Բարսելոնային»։ Հանսի Ֆլիկի սաները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Մանչեսթեր Սիթի» – «Լիոն» դիմակայության զույգի հաղթողի դեմ։
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Իվան Պերիշիչ, Լուիս-Սուարես, Յոզուա-Կիմիխ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆիլիպե-Կոուտինյո