Բավարիան սահմանել է Զաբիթցերի հրաժարագինը. երկու ակումբներ ցանկանում են գնել նրան
«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը հայտնվել է երկու ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Արսենալը», որոնք պատրաստվում են միմյանց հետ պայքարել նրա տրանսֆերի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» իր խաղացողի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 25 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ավստրիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի շարքերը համալրել է 2021 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 27 հանդիպում` դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Մարսել Զաբիթցեր, տրանսֆերներ