Բավարիան ու Լայպցիգը ֆանտաստիկ թրիլլեր նվիրեցին ֆուտբոլասերներին🎥
Գերմանակ Բունդեսլիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բավարիան» ու «Լայպցիգը։
Առաջ ընկնելով՝ նշենք, որ կողմերը ֆանտաստիկ հանդիպում մեզ նվիրեցին՝ փոխանակվելով երեքական խփած գնդակով։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2։2 էր և գրեթե հավասար խաղ էր։ 19-րդ րոպեին «Լայպցիգը» Քրիստոֆեր Նկունկուի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշիվ մեջ, սակայն Հանսի Ֆլիկի սաները բավականին արագ ոչ միայն հավասարացրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։ Նախ 30-րդ րոպեին Ջամալ Մուսիալան խփեց պատասխան գնդակը, իսկ 34-րդ րոպեին Թոմաս Մյուլլերն առաջ մղեց իր թիմին, սակայն «ցլերը» չընկճվեցին և 36-րդ րոպեին Ջասթին Կլույվերտի ջանքերով լուսատախտակին վառեցին 2։2 հաշիվը։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց հյուրերի խփած գնդակով․ 48-րդ րոպեին Անխելինիոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը։
Բաց թողած երրորդ գոլից հետո մյունխենյան ակումբը նետվեց առաջ և տիրեց նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ 75-րդ րոպեին Մյուլլերը դարձավ դուբլի հեղինակ և «գերմանական մեքենային» փրկեց պարտությունից։
Հավելենք, որ «կարմիրների» կազմում յուրահատուկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կինգլսի Կոմանը, ով երեք գոլային փոխանցում կատարեց։
Այսպիսով, կողմերը կիսեցին միավորը․ «Բավարիան» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լայպցիգը» 21 միավորով 2-րդն է։
# Բավարիա, Բունդեսլիգա, Էմիլ Ֆորսբերգ, Թոմաս Մյուլլեր, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա, Ջասթին Կլյուվերտ