ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Լևանդովսկին շրջանցեց Ռաուլին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։
Մյունխենյան ակումբի հաղթական մեկնարկը դրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով արդեն 9-րդ րոպեին առաջ մղեց «Բավարիային»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 32-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց իր 72-րդ գոլը և մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում գերազանցեց «Ռեալի» և «Շալկե-04»-ի նախկին հարձակվող Ռաուլին, ում ակտիվում կա 71 գոլ։
Հատկանշական է, որ Ռոբերտ Լևանդովսկուն այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 95 հանդիպում, իսկ Ռաուլը 71 գնդակ խփել է 142 խաղում։
Հավելենք, որ Լևանդովսկուց առաջ են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (134 գոլ) և Լեո Մեսսին (119 գոլ։)
Ընթացիկ մրցաշրջանում Լևան «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լացիո, Շալկե-04, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ, Ռոբերտ-Լևանդովսկի