Բավարիան համաձայնեցրել է Լայպցիգի առաջատարի տրանսֆերը
«Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբն ավստրիացի խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Լայպիցիգ» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» 27-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու է 16 մլն եվրո։
Հավելենք, որ Զաբիթցերի ու «Լայպցիգի» մինչև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և վերջինս չի ցանկանում երկարաձգել այն ու ակումբին արդեն խնդրել է, որ իրեն վաճառեն «Բավարիային»։
Հիշեցնենք, որ ավստրիացի ֆուտբոլիստը «ցլերի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հունիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 229 հանդիպում` դառնալով 52 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լայպցիգ, Մարսելո Բրոզովիչ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո