Բավարիան Լիոն դեմ խաղի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնել է անհավանական ցածր գնով
Երեկ՝ օգոստոսի 19-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Օգոստոսի 23-ին մյունխենյան ակումբը կմցրի ՊՍԺ-ի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Eurosport.ru-ն, երեկեվա խաղում մյունխենյան ակումբի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին «Բավարիան» ձեռք է բերել անհավանական ցածր գնով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիոնի» դեմ խաղի մեկնարկային կազմի այն ֆուտբոլիստներին, որոնց «Բավարիան» գնել է, արժեցել է ընդամենը 100․15 մլն եվրո։
Այժմ կներկայացնենք մյունխենյան ակումբի մեկնարկային կազմը, և թե տվյալ ֆուտբոլիստը որ ակումբից է համալրել «Բավարիայի» շարքերն ու որքան գումարի դիմաց
«Բավարիան» խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով․
Դարպասապահ – Մանուել Նոյեր – («Շալկե 04», 30 մլն եվրո)
Պաշտպաններ – Ալֆոնսո Դևիս («Վանկուվեր», 10 մլն եվրո), Դավիդ Ալաբա («Աուստրիա Վիեննա», 150 հազար), Ժերոմ Բոատենգ («Մանչեսթեր Սիթի», 13,5 մլն եվրո), Յոզուա Կիմիխ («Շտուտգարտ», 8․5 մլն եվրո)
Կիսապաշտպաններ – Լեոն Գորեցկա («Շալկե 04», անվճար), Տիագո («Բարսելոնա», 25 մլն եվրո), Սերժ Գնաբրի («Վերդեր», 8 մլն եվրո), Թոմաս Մյուլլեր (ակումբի սան), Իվան Պերիշիչ («Ինտեր», վարձակալություն 5 մլն եվրո)
Հարձակվող – Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա Դորտմունդ» անվճար)
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Դավիդ Ալաբա, Թոմաս Մյուլլեր, Ժերոմ Բոատենգ, Իվան Պերիշիչ, Լեոն Գորեցկա, Մանուել Նոյեր, Յոզուա-Կիմիխ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի, Տիագո Ալկանտարա