Բավարիայի` Տոտենհեմի աստղին ձեռք բերելու հավանականությունը կտրուկ մեծացել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Տուխելը։
Ըստ Sport Bild-ի թղթակից Քրիստիան Ֆալկի տեղեկությունների` 49-ամյա մասնագետի` մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Բավարիայի»` «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հավանականությունը կտրուկ մեծացել է։
«Տուխելը միայն մեկ փորձ կունենա, որը, միանշանակ, մատչելի չի լինելու։ Այժմ այն կարող է լինել Հարի Քեյնի տրանսֆերը։
Երբ նոր մարզիչ է գալիս, իհարկե, հավանականությունը մեծ է, որ ոչ միայն նոր ձեռքբերումներ կլինեն, այլև որոշ ֆուտբոլիստներ կհեռանան։
Տուխելին անհրաժեշտ են լինելու նոր ֆուտբոլիստներ, այդ պատճառով էլ ակումբը պետք է ներդրումներ կատարի։
Ի վերջո, հիմա, երբ Տուխելը գլխավորել է «Բավարիան», Քեյնին ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն կա, և ես կարծում եմ, որ ամռանը ինչ-որ բան տեղի կունենա»,- գրել է Ֆալկը Caught Offside-ի իր սյունակում։
Հիշեցնենք` կան տեղեկություններ, որ «Բավարիան» ցանկանում է ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը ու դիտարկում է Հարի Քեյնին ձեռք բերելու տարբերակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Հարի Քեյն, տրանսֆերներ