Բավարաին խոշոր նվեր մատուցեց Լայպցիգին ու Բայերին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Բավարիան» մայրաքաղաք Բեռլինում հյուրընկալվել էր «Ունիոնին»։
Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկեց, քանի որ «Ունիոնի» ֆուտբոլիստները 4-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Գրիշա Պրոմելի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշիվ մեջ։
Խփած գոլից հետո էլ մայրաքաղաքային ակումբը բավականին լավ տեսք ուներ և մոտ էր հաշիվը կրկնապատկելուն, սակայն Հանսի Ֆլիկը սաները կամաց-կամաց սկսեցին տիրել նախաձեռնությանը, սակայն «Բավարիայի» ֆուտբոլիստներին երկար ժամանակ չէր հաջողվեց խփել պատասխան գնդակը։
67-րդ րոպեին, ի վերջո, մյունխենյան ակումբը Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով հավասարեցնել հաշիվը։
Խաղավարտին մոտ հյուրերը կարող էին նաև հաղթանակ կորզել, սակայն հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ։
Այսպիսով, «Բավարիան» խոշոր նվեր մատուցեց «Լայպցիգին» և «Բայերին»։ Այս ոչ-ոքիից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 24 միավոր և միավորների քանակով հավասարվեց «Լայպցիգին», որն այս տուրում սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Վերդերին»։ Կողմերը գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն, եթե «Բայերը» դեկտեմբերի 13-ին հաղթի «Հոֆֆենհայմին», ապա վաստակած 25 միավորով կբարարձանա 1-ին հորիզոնական։ «Ունիոնն» էլ 17 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Գրիշա Պրոմել, Լայպցիգ, Ունիոն-Բեռլին, Ռոբերտ-Լևանդովսկի