Բայերը հերթական ֆանտաստիկ comeback-ն արեց` հաղթելով Հոֆենհայմի
Գերմանական Բուդնդեսլիգայի 27-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար Լևերկուզենի «Բայերը» տանը մրցեց «Հոֆենհայմի» դեմ։
Հանդիպումը «դեղագործների» համար ծանր ընթացք ստացավ, քանի որ 33-րդ րոպեին Մաքսիմիլիան Բեյերի խփած գոլից հետո պարտվում էին 0:1 հաշվով։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Խաբի Ալոնսոյի թիմն ուներ խաղային մեծ առավելություն, սակայն տևական ժամանակ չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գնդակը։
Այդուհանդերձ, տանտերերը խաղավերջում ոչ միայն հավասարեցրին հաշիվն, այլև comeback արեցին` հաղթելով 2:1 հաշվով։
«Բայերի» կազմից 88-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Անդրիխը, իսկ 90+1-րդ րոպեին` Պատրիկ Շիկը։
Լևերկուզենյան ակումբը շարունակում է անպարտելիության անհավանական շարքը։ «Բայերը» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 պաշտոնական խաղերում չի պարտվել` տանելով 34 հաղթանակ։
«Բայերը» այս հաղթանակից հետո վաստակեց 73 միավոր և շարունակում է գլխավորել Բուդնեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը», 33 միավորով, 9-րդն է
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Խաբի Ալոնսո, Հոֆֆենհայմ, Մաքսիմիլիան Բեյեր, Պատրիկ Շիկ, Ռոբերտ Անդրիխ