Բալեկյանն առաջին գոլն է խփել Բոկա Խունիորսի կազմում🎥
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 8-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Պլատենսեին»։
«Բոկայի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև հայազգի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 23-րդ րոպեին բացել է խաղի հաշվիը` ակումբի կազմում խփելով իր առաջին գոլը։
Հավելենք, որ «Բոկա Խունիորսն» այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և 26 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բոկա Բարկո, Լիգա Պրոֆեսիոնալ, Նորբերտո Բրիասկո Բալեկյան