Աֆրիկայի գավաթ. Մարեզի գոլն Ալժիրին դուրս բերեց փլեյ-օֆֆ 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության E խմբի երկրորդ տուրում Ալժիրի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյի թիմին։
Ալժիրցիների հաղթական գոլը 23-րդ րոպեին խփեց թիմի ավագ ու առաջատար Ռիյադ Մարեզը։
Բուրկինա Ֆասոյի հավաքականից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն։
Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առատարն է` ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։ Բուրկինա Ֆասոն 3 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml