Արսենալն ու Ռոման պատրաստվում են փոխանակում իրականցնել
«Ռոման» ու «Արսենալը» մոտ ժամանակներս կփոխանակվեն ֆուտբոլիստներով։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կտեղափոխվի «Ռոմա», իսկ հառակ ուղղությամբ կուղևորվի Ամադու Դիավարան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում։ «Զինագործները» Դիավարայի համար արդեն պատրաստել են 5 տարվա պայմանագիր։ Ինչ վերաբերվում է ուրուգվայցի ֆուտբոլիստին, ապա նրա գործակալը «Ռոմայի» հետ դեռևս բանակցություններ է վարում։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ հավանական գործարքից ֆինանսական առումով կշահեն։
Հավելենք, որ Լուկաս Տոյերան իտալական Ա սերիայում հանդես գալու փորձ արդեն ունի։ 24-ամյա հենակետայինը 2016-2018 թթ հանդես է եկել «Սամպդորիայի» կազմում, ինչից հետո 28․6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Արսենալ»։
# Ամադու-Դիավարա, Արսենալ, Լուկաս-Տորեյրա, Նիկոլո Սկիրա, Ռոմա