Արսենալն ընկերական խաղում հաղթել է 11-մետրանոցներով 🎥
Լոնդոնի «Արսենալը» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպում է անցկացրել և ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում մրցել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի` «Բորնմութի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չեն պարզել. գրանցվել է 1:1 հաշիվը։
«Զինագործներից» 18-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան, իսկ «բալերից» 73-րդ րոպեին աչքի է ընկել գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն։
Ըստ հանդիպման կանոնակարգի` կողմերը հաղթողին պարզելու համար իրացրել են հետխաղյա 11-մետրանոցներ։ Ավելի դիպուկ են գտնվել Միկել Արտետայի գլխավորած թիմի խաղացողները, որոնք հաղթել են 5-4 հաշվով։
«Արսենալի» էստոնացի դարպասապահ Կառլ Էյնը հետ է մղել մրցակցի երկու հարված։
Նշենք, որ լոնդոնյան ակումբը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 28-ին և մրցելու է «Մանչեսթեր Յունայեդի» դեմ։ «Բորնմութը» օգոստոսի 4-ին հանդիպելու է իսպանական «Ռայո Վալեկանոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան Սեմենյո, Արսենալ, Բորնմութ, ընկերական-հանդիպումներ, Կառլ Էյն, Միկել Արտետա, Ֆաբիու Վիեյրա