Արսենալի՝ Դուբայում նախատեսված հավաքը, հնարավոր է, կորոնավիրուսի պատճառով չեղարկվի
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Արսենալը», հնարավոր է, կրոնովիրուսի պատճառով չեղարկի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում նախատեսված հավաքը։
Անգլիական ակումբը նախատեսել էր հաջորդ շաբաթ մեկնենլ Դուբայ և հավաք անցկացնել՝ օգտվելով այն փաստից, որ ԱՊԼ-ում դադար է հայտարարվելու։
Սակայն, «զինագործների» ծրագրերին կարող է խառնվել կրոնովիրուսը, որը վերջին ամիսներին սկսել է լայն թափ ստանալ՝ դուրս գալով նաև Չինաստանի սահմաններից։
Չորեքշաբթի՝ հունվարի 29-ին, տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄԷ-ում բնակվող չինացի ընտաքի մոտ, որը բաղկացած է չորս անդամից, ախտորոշվել է կրոնովիրուս։
Սակայն, արաբական երկրի Առողջապահության նախարարությունը դեռևս չի հայտնում, թե երկրի կոնկրետ որ համայնքում է հայտնաբերվել այդ դեպքը։
# ԱՊԼ, Արսենալ