Արսենալի տառապանքները շարունակվում են 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Արսենալը» մրցեց «Բյորնլիի» դեմ։
Լոնդոնյան ակումբն առաջին խաղակեսում ուներ խաղային առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ նախքան ընդմիջման գնալը, իսկ 58-րդ րոպեին անհասկանալի ագրեսիվ արարքի պատճառով խաղադաշտից հեռացվեց «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական։
Ստանալով քանակական առավելություն՝ «Բյորնլիի» ֆուտբոլիստները սկսեցին քիչ-քիչ տիրել նախաձեռնությանը և 73-րդ րոպեին բացեցին խաղի հաշվիը։ Անկյունայինի խաղարկումից հետո Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատահմամբ գրավեց սեփական դարպաը։
Խաղավարտին մոտ Միկել Արտետայի սաները չկարողացան ոչինչ առաջարկել, իսկ «Բյորնլին» պահպանեց հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Արսենալի» տառապանքները, բառի ամենաուղիղ իմաստով, շարունակվում են։ «Զինագործները» կայացած 12 խաղերից հետո տարել են ընդամենը 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, իսկ պարտվել են 7 անգամ և վաստակած 13 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ «Բյորնլին» էլ վաստակեց 9 միավոր և այժմ բարձրացավ 17-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Արսենալ, Բյորնլի, Գրանիտ Ջակա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ