Արսենալի պաշտպանը մտադիր չէ տեղափոխվել Ջենոա, քանի որ բանակցում է Բարսելոնայի հետ
«Արսենալի» կենտրոնական պաշպտան Շոդրան Մուստաֆին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի պաշտպանի հարցում «Արսենալին» հարցում է ուղարկել Ա սերիան ներկայացնող «Ջենոան», սակայն անձամբ Մուստաֆիին այս տարբերակը չի հետաքրքրում, քանի որ նրա հետ կապի են դուրս եկել «Բարսելոնայից»։
Բանն այն է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 28-ամյա պաշտպանը դառնալու է ազատ գործակալ, ինչից էլ ցանկանում է օգտվել կատալոնական ակումբը՝ ձեռք բերելով նրան անվճար։
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ Մուստաֆին սույն թվականի հունվարի 1-ից սկսած «Արսենալի» հետ գործող պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ ցանկացած ակումբի հետ կարող է բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և գործող համաձայնագրի ավարտից հետո հեռանալ անվճար։
Հիշեցնենք, որ Շկոդրան Մուստաֆին «Արսենալում» հանդես է գալիս 2016 թվականի սեպտեմբերից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 151 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Բարսելոնա, Շկոդրան Մուստաֆի, Ջենոա, տրանսֆերներ