«Արսենալը» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Նոթինգհեմ Ֆորեսթին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում «զինագործների» գոլերը խփեցին նորեկները. Մարտին Սուբիմենդին դուբլ գրանցեց, իսկ Վիկտոր Դյոկերեշն աչքի ընկավ մեկ անգամ։
«Արսենալը» միավորների քանակը հասցրեց 9-ի` բարձրանալով առաջին տեղ։ «Անտատապահները» 11-րդն են ու 4 միավոր ունեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am