Արսենալը տառապեց, սակայն, ի վերջո, հաղթեց🎥
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի շրջանակում «Արսենալը» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» հետ։
Առաջին խաղակեսից հետո կողմերը փոխանակվեցին մեկական խփած գոլով․ նախ 25-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետն առաջ մղեց «զինագործներին», ապա 45-րդ րոպեին «մրճահարների» գոլահար Մայքլ Անտոնիոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսում «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները շատ ավելի լավ տեսք ունեին, սակայն չկարողացան օգտագործել իրենց պահերը, ինչի համար էլ պատժվեցին, քանի որ փոխարինման դուրս եկած Էդի Նկետիան 85-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Միկել Արտետայի թիմի համար։
Այսպիսով, «Արսենալը» առաջնությունը նույնպես սկսեց երկու հաղթանակով՝ միանալով «Էվերտոնին» և «Քրիստալ Փելասին»։ «Վեսթ Հեմը», ընդհակառակը, մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է և մի շարք թիմերի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Ալեքսանդր-Լակազետ, ԱՊԼ, Արսենալ, Էդի Նկետիա, Վեսթ Հեմ