Արսենալը վերածնունդ է ապրում․ «զինագործները» ջախջախում են Վեսթ Բրոմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։
«Զինագործները», որոնք տևական ժամանակ լուրջ խաղային խնդիրներ ունեին, վերածունդ են ապրում՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը։
Միկել Արտետայի սաները հիանալի հանդիպում անցկացրին և որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին՝ «Վեսթ Բրոմվիչի» դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։
Խաղակեսերից յուրաքանչյուրում լոնդոնյան ակումբը երկուական անգամ գրավեց Սեմ Ջոնսթոնի պաշտանած դարպասը։ Նախ՝ առաջին խաղակեսում աչքի ընկան Կիրան Թիրնին և Բուկայո Սական, իսկ երկրորդ կեսում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 23 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 8 միավորով նախավերջինն է՝ 19-րդը։
# Ալեքսանդր-Լակազետ, ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Կիրան Թիրնի, Միկել Արտետա, Վեսթ Բրոմվիչ