«Արսենալը» հիասքանչ գոլեր խփեց` խոշոր հաշվով հաղթելով «Բրյուգեին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց բելգիական «Բրյուգեին»։
«Զինագործներից» դուբլ գրանցեց Նոնի Մադուեկեն, մեկ գոլ էլ խփեց Գաբրիել Մարտինելին։
Մադուեկեի առաջին ու Մարտինելիի գնդակներն անչափ գեղեցիկ ստացեցին։ Նրանք մրցակցի դարպասը գրավեցին հեռահար հիասքանչ հարվածով։
Միկել Արտետայի գլխավորած թիմը Լիգայի փուլում միակն է, որը բաղթել է բոլոր 6 խաղերում ու 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բրյուգեն» 4 միավորով 31-րդն է։