«Արսենալը» հաղթել է «Քրիսթալ Փելասին»` էականորեն պոկվելով մրցակիցներից 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։
«Զինագործների» հաղթական գոլը խփել է թիմի նորեկ Էբերեչի Էզեն` գրավելով նախկին թիմի դարպասը։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 22 միավորով առաջին տեղում` էականորեն առաջ անցնելով մոտակա հետապնդողներից։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Բորնմութն» ունի 18 միավոր։
«Տոտենհեմն» ու «Սանդեռլենդը» 17-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը։ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» 16-ական միավորով 5-6-րդ տեղերն են կիսում, իսկ գործող չեմպիոն «Լիվերպուլը» 15 միավորով 7-րդ տեղում է։
«Քրիսթալ Փելասը» 13 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am