Արսենալը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Նյուքասլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրեց «Նյուքասլի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» բավական անհաջող հանդիպում անցկացրին ու պարտվեցին 0:2 հաշվով։
«Կաչաղակների» կամզից աչքի ընկավ Բրունո Գիմարայեշը, իսկ Բեն Ուայթը գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 46 միավոր ու բարձրացավ 12-րդ հորիզոնական։
Միկել Արտետայի թիմն էլ մնաց 66 միավորով և առաջնության ավարտից մեկ տուր առաջ նահանջեց 5-րդ հորիզոնական։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականն այժմ, 68 միավորով, զբաղեցնում է «Տոտենհեմը»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բեն Ուայթ, Բրունո Գիմարաես, Էդի Հաու, Միկել Արտետա, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ