Արսենալը կրկին երերում է, Չելսին ու Յունայթեդը վստահ տեսք ունեին, իսկ Լեսթերը պարտվում է?
Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպեին հեղինակել է Օլիվեր Մաքբերնին։ «Շեֆիլդն» այս հաղթանակից հետո 32 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Իսկ այսօրվա խաղային օրը մեկնարկեց «Քրիստալ Փելես» – «Արսենալ» հանդիպումով, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 54-րդ րոպեին տանտերերի կազմից հաշիվը հավասարեցրել է Ջորդան Այուն։
Նշենք նաև, որ 67-րդ րոպեին Օբամեյանգը չափազանց կոպիտ խաղի համար հեռացվել է խաղադաշտից։
«Արսենալն» այս ոչ-ոքիից հետո վաստակած 28 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ Ռոյ Հոջսոնի սաները 29 միավորով 9-րդն են։
Երկրորդ տեղում ընթացող «Լեսթերը» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Սաութհեմպտոնին», որին առաջին շրջանում հյուրընկալվելիս 0։9 հաշվով հաղթել էին։ Ռալֆ Հազնհյութլի սաներն այսօր հաղթեցին 1։2 հաշվով։
Խաղի հաշվիը 14-րդ րոպեին Ջեյմի Վարդիի փոխանցումից բացեց Դենիս Պրատը։ Շատ չանցած՝ 19-րդ րոպեին հյուրերը հավասարեցիրին հաշվը․ աչքի ընկավ Սթուարտ Արմստրոնգը։
Երկրորտ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն 81-րդ րոպեին հյուրերի գոլահար Դենի Ինգսը հաղթանակ պարգևեց իր թիմին՝ առաջնության շրջանակում խփել 14-րդ գնդակը։
Բրենդան Ռոջերսի սաները վերջին 5 խաղում կրեցին 3-րդ պարտությունը և մնացին 45 միավորով՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ «Սրբերն» իրենց հերթին 5-րդ անպարտելի խաղն անցկացրին՝ 28 միավորով զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
4-րդ հորիզոնականում ընթացող «Չելսին» «Սթենֆորդ Բրիջ» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարան «Բյորնլիի» նկատմամբ։ Ֆրենկ Լեմպարդի սաների կազմից աչքի ընկան Ժորժինիոն, Թեմի Աբրահամն ու Կալում Հոդսոն-Օդոյին։
«Ազնվականները» 39 միավորով վստահորեն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Շոն Դայչի սաները կրեցին չորրորդ անընդմեջ պարտությունը՝ 24 միավորով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես ուրախացրեց սեփական երկրպագուներին՝ «Օլդ Թրաֆորդում» 4 անպատասխան գնդակ ողարկելով հետնապահ «Նորվիչի» դարպասը։
Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Մարկուս Ռեշֆորդը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով իր 14-րդ գնդակը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Անտոնի Մարսիալն ու Մեյսոն Գրինվուդը։
«Կարմիր սատանաները» 34 միավորով բարձրացան 5-րդ հորզիոնական՝ 4-րդ տեղում ընթացող «Չելսիին» զիջելով 5 միավոր։ «Դեղձանիկները» 14 միավորով անհույս եզրափակում են մրցաշարային աղյուսակը։
Կայացած մյուս հանդիպումներում «Էվերտոնը» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է «Բրայթոնին», իսկ «Վուլվերհեմպտոնն» ու «Նյուքասլը» չեն պարզել հաղթողին՝ գրանցելով 1։1 հաշիվը։
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ