Արսենալ – ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է։
ՈՒԵՖԱ-ի նման որոշումը կապված է` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Լոնդոնում պատրաստվում են Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին։
Նշվում է, որ սգո արարողությունների անցկացման պատճառով մտավախություն կա, որ «Արսենալ» – ՊՍՎ հանդիպման անվտանգությունը դժվար կլինի ապահովել պատշաճ կերպով, ինչը պայմանավորված է ոստիկանների սակավ քանակով, քանի որ նրանք այժմ տեղակայված են Բուքինգհեմյան պալատում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նստավայրն է։
Հավելենք, որ «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։
Հանդիպման անցկացման ժամանակացույցի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ սգո արարողությունների հետևանքով Անգլիայում հետաձգվել են նաև Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Ելիզավետա II, Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, ՊՍՎ