Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտելու բրոնզե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտելու բրոնզե մեդալի համար

13/04/2025 - 19:01

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) չի գոտեմարտելու բրոնզե մեդալի համար, հայտնում է FastNews-ը` հղում անելով Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային։

Աղբյուրի համաձայն` լեգենդար ըմբիշը վնասվածք ունի և չի կարող գորգ դուրս գալ։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոնը պայքարն սկսել էր ապրիլի 12-ին և հասել էր կիսաեզրափակիչ, սակայն 1:2 հաշվով պարտվել բուլղարացի Կիրիլ Միլովին։

Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Գրիգորյանը (82 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի վրացի Գելա Բոլկվաձեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023